Մամուլի ազատության զեկույցում ՀՀ-ն 180 երկրի շարքում 61-րդն է22 ապրիլի 2020 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով 180 երկրի շարքում 61-րդն է՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության «Մամուլի ազատությունն աշխարհում 2020» զեկույցում, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության «Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչ 2019» զեկույցում ՀՀ-ն 19 կետով բարելավել էր իր դիրքը՝ 80-րդից հայտնվելով 61-րդ տեղում: Ըստ զեկույցի` Հայաստանում ԶԼՄ-ների բազմությունը մեծացել է, սակայն հեղափոխությունից հետո կառավարությանը չի հաջողվել նվազեցնել մամուլի բևեռացումը: ՀՀ-ում հեռուստաընկերությունների խմբագրական քաղաքականությունը համապատասխանում է դրանց սեփականատերերի շահերին: Զեկույցում նշվում է, որ Հայաստանում մտահոգիչ հանգամանք է ապատեղեկատվության դեմ պայքարում անվտանգության ծառայությունների մասնակցության փաստը: Սակայն հետաքննող լրագրությունը երկրում ծաղկում է ինտերնետում, որը մեծ դեր է կատարում կոռուպցիայի դեմ պայքարում: Ըստ զեկույցի՝ եկող տասնամյակը լինելու է լրագրության ապագայի համար որոշիչ, քանի որ կորանավիրուսը լրացնում է աշխարհում առկա մյուս ճգնաժամերը: Նշվում է, որ այժմ հստակ կապ է նկատվում մամուլի ազատությունը ճնշելու և կորոնավիրուսի դեմ իրագործվող գործողությունների միջև, երբ մի շարք երկրներում մեծ գրաքննության է ենթարկվում վիրուսի հետ կապված տեղեկատվությունը, երբ համաճարակի շուրջ պարզաբանումներ կատարելու համար իրենց երկրներից հեռացնում են միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների: Չորրորդ տարին անընդմեջ Նորվեգիան շարունակում է գլխավորել մամուլի ազատության սանդղակը, որին հետևում է Ֆինլանդիան, Դանիան երրորդ տեղում է, Շվեդիան` չորրորդ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |