Ավինյան․ Ապրիլի 24-ին բոլորիս անունից 105,000 ծաղիկ կդրվի Ծիծեռնակաբերդում

Ավինյան․ Ապրիլի 24-ին բոլորիս անունից 105,000 ծաղիկ կդրվի Ծիծեռնակաբերդում

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին կառավարությունը բոլորի անունից 105,000 ծաղիկ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակարբերդի հուշահամալիրում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պարետ Տիգրան Ավինյանը։

Նա նշել է, որ ապրիլյան այս օրերին ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար կիրառվող առողջապահական սահմանափակումները ստիպում են նոր միջոց գտնել Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։

«Այս տարի մնում ենք տանը և չենք այցելում Հայոց ցեղասպանության հուշահամալիր, բայց մեր խորհրդանշական ներկայությունը ապահովելու համար կատարում ենք հետևյալ քայլերը:

Ապրիլի 23-ին՝ ժամը 21:00, եկեղացական զանգերի ղողանջի ներքո մարում ենք Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը: Կոչ եմ անում մարել նաև Ձեր բնակարանների լույսերը ու պատուհանի մոտ միացնել հեռախոսների լապտերների լույսը: Այս գործողությունն իր խորհրդանշական արձագանքը կստանա Ծիծեռնակաբերդից, որին կարող եք հետևել Հանրայինի ուղիղ եթերով կամ հայացքները սևռելով դեպի հուշահամալիր:

Ապրիլի 24-ին մեր բոլորի անունից կառավարությունը 105 հազար ծաղիկ կխոնարհի հուշահամալիրի անմար կրակի մոտ: Նույն օրը ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500 համարին արտասահմանից՝ հաստատելու իրենց հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին: Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին», - ասվում է գրառման մեջ։

Մինչև ապրիլի 25-ը ժամը 23:59-ը ներառյալ անվտանգության և կազմակերպչական նկատառումներից ելնելով ոստիկանությունը փակելու է դեպի Ծիծեռնակաբերդ մուտքը:

 Ուշագրավ
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ
---