ԵԱԶԲ-ն ՀՀ տնտեսության 1.7% անկում է կանխատեսում

ԵԱԶԲ-ն ՀՀ տնտեսության 1.7% անկում է կանխատեսում

PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) 2020-ին ՀՀ տնտեսության 1.7% նվազում է կանխատեսում։ Այդպիսի տվյալներ են հրապարակվել «ԵԱԶԲ մակրովերլուծություն․թարմացված կանխատեսում» նյութում, որը պատրաստել է բանկի վերլուծական բաժնի տնօրինությունը, գրում է Sputnik Արմենիան։

«Այժմ մենք Հայաստանի և Տաջիկստանի տնտեսությունների աճի տեմպերի էական նվազում ենք կանխատեսում՝ նախկինում սպասվող ցուցանիշների համեմատ։ Այնուամենայնիվ, այս երկրներում բանկի անդամ մյուս երկրների մեծամասնության համեմատ անկումն ընթացիկ տարում ավելի զուսպ կլինի: Սա նաև կապված է Հայաստանում և Տաջիկստանում աճի մեծ ներուժի հետ»,- ասել է Եվրասիական զարգացման բանկի տնտեսական վերլուծության բաժնի պետ Ալեքսեյ Կուզնեցովը։

Նա նշել է, որ առանց հաշվի առնելու տնտեսությունում ստեղծված իրավիճակը, առանց այս պահին առկա ցնցումների, Հայաստանում և Տաջիկստանում 2020-ի ՀՆԱ-ի աճի տեմպերը գնահատվել են 6-7%, ինչը զգալի բարձր է տարածաշրջանի միջին ցուցանիշից: 2021-ին Հայաստանն ու Տաջիկստանը կշարունակեն մնալ տնտեսության աճի առաջատարների շարքում։

Ընդհանուր առմամբ, ըստ ԵԱԶԲ կանխատեսումների` արդեն 2021-ին ՀՀ տնտեսական աճը կկազմի 7.4%, իսկ 2022-ին՝ 7.2%.

Համաշխարհային բանկը ՀՀ-ում կանխատեսել էր 1․7% ՀՆԱ աճ։ 2019 թվականին ՀՀ իրական ՀՆԱ-ի աճը դարձել է 7.6%։ Համաշխարհային բանկի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 2020-ի կանխատեսման վրա մեծապես ազդել է կորոնավիրուսի պանդեմիան և ապրանքների գների անսպասելի անկումը:

Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացրած World Economic Outlook զեկույցի համաձայն, Հայաստանում 2020-ին 1․5% տնտեսական անկում կգրանցվի։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---