ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 57,999-ի

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 57,999-ի

PanARMENIAN.Net - Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 57, 999-ի, հայտնել է հիվանդության տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Ապրիլի 22-ի դրությամբ վարակի 5236 նոր դեպք է գրանցվել՝ աճը կազմել է 9․9%։ Դեպքերի ամենամեծ քանակը գրանցվել է Մոսկվայում՝ 2548, Մոսկովյան շրջանում՝ 63 և Սանկտ Պետերբուրգում՝ 294, գրում է ՌԻԱ Նովոստի։

Մեկ օրում մահացել է 57 մարդ։

Ապրիլի 21-ին վարակի 5642 նոր դեպք էր գրանցվել և 51 մահ։

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից 513 մարդ է մահացել, ապաքինվել է 4420-ը։

ՌԴ շրջանների մեծ մասում կարանտինի ռեժիմ է գործում, Մոսկվայում, բացի այդ, անցագրային ռեժիմ է սահմանված։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---