Բացելով «Սմարթ» հաշիվ Ամերիաբանկում՝ կարող եք շահել Yerevan Ride-ի տարեկան անդամակցություն![]() 22 ապրիլի 2020 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը մեկնարկում է նոր արշավ, որը Բանկի քարտապաններին հնարավորություն է տալիս ապրիլի 22-ից մայիսի 14-ը ներառյալ ձեռք բերել «Վելվիո» ընկերության Yerevan Ride հեծանվային հավելվածի մեկ ամսվա բաժանորդագրություն 4500 դրամով, ինչպես նաև մուտքագրել AmeriaRide պրոմո կոդը և 15 րոպե ուղևորության համար վճարել ընդամենը 99 դրամ։ Այս առաջարկը նաև նրանց համար է, ովքեր դեռևս Ամերիաբանկի քարտապաններ չեն: Նրանք հնարավորություն ունեն ապրիլի 22-ից մայիսի 14-ը ներառյալ կայքէջի միջոցով Ամերիաբանկում բացել «Սմարթ» հաշիվ, ստանալ անվճար վճարային քարտ և օգտվել այդ առաջարկից: Բացի այդ, նոր գրանցված բոլոր հաճախորդները կստանան հնարավորություն՝ մասնակցելու գովազդային վիճակախաղին, որի արդյունքում երեք հաջողակներ կհաղթեն Yerevan Ride հավելվածի տարեկան անդամակցություն: «Մենք հոգ ենք տանում, որպեսզի արտակարգ իրավիճակի օրերին ևս մեր քաղաքացիները հնարավորություն ունենան անհրաժեշտության դեպքում օգտվելու անվտանգ և մատչելի փոխադրամիջոցից»,- ասվում է բանկի հայտարարության մեջ: Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ մրցույթի էջում։ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: ![]() ![]() «Իր ընկերությունը ՀՀ տեղափոխել ցանկացողը պետք է վերցնի անձնագիրը, գա ՀՀ, այն թարգմանի նոտարում, գնա ռեգիստր»,-ասել է իրավաբանը Այս համատեքստում Բակալչուկը կարևորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը «Տաշիրը» 79-րդ տեղում է 186 մլրդ ռուբլի գումարով «Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |