Telegram-ի հիմնադիր․ Պանդեմիայից հետո աշխարհը նորմային չի վերադառնա![]() 22 ապրիլի 2020 - 17:21 AMT PanARMENIAN.Net - «ՎԿոնտակտե» սոցցանցի և Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն ասել է, որ Covid-19-ի պանդեմիայից հետո աշխարհն արդեն նախկինը չի լինի, սակայն ինքնամեկուսացումը շանս է տալիս մարդկանց աշխատել սեփական անձի վրա և գիտակցել տեխնոլոգիաների օգտակարությունը մարդկության համար։ «Պանդեմիան սպառնում է մեր տեսակին։ Երբ համավարակն ավարտվի, աշխարհը նորմային չի վերադառնա։ Մենք կարող ենք քաղաքակրթական շեղման ականատեսը դառնալ։ Մենք պետք է հոգ տանենք, որ նոր աշխարհը, որը ծնվելու է, ավելի լավը լինի, քան այն, որը հետևում ենք թողնում»,- ասել է Դուրովը, գրում է secretmag.ru-ն։ Որպես տեխնոլոգիաների օրինակ, որոնք կարող են ապացուցել իրենց նշանակությունը, նա բերել է իր սեփական մեսենջերը։ Նախկինում Telegram-ի ղեկավարությունը դեմ էր իշխանությունների հետ գործակցությանը, սակայն, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Դուրովը բացառութուն է արել՝ սատարելով իշխանությունների ալիքներին տարբեր երկրներում։ ![]() ![]() Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները «Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |