Ուկրաինայի ԱԳՆ-ն հրահանգել է պաշտոնյաներին չարտասանել Հայոց ցեղասպանություն եզրույթը

Ուկրաինայի ԱԳՆ-ն հրահանգել է պաշտոնյաներին չարտասանել Հայոց ցեղասպանություն եզրույթը

PanARMENIAN.Net - Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Վասիլի Բոնդարը նամակ է հղել պետմարմինների ներկայացուցիչներին՝ խնդրելով չմասնակցել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին և չարտասանել «հայոց ցեղասպանություն» եզրույթը։ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փոխնախարարի նամակը։

Նամակում Բոնդարը գրում է, որ Ուկրաինան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը և կիրառում է «1915թ․ ողբերգական իրադարձություններ» արտահայտությունը։

Դրանում ասվում է նաև, որ Հայաստանը գտնվում է «ՌԴ արտաքին քաղաքականության ուղեծրում» և միջազգային կազմակերպություններում քվեարկում է Ուկրաինայի համար կենսական նշանակություն ունեցող բանաձևերի դեմ։

Հայոց ցեղասպանության հարցը, ըստ նամակի, զգայուն է Ուկրաինայի ռազմավարական գործընկեր Թուրքիայի համար։

Պատգամավոր Վոլոդինան՝ մեկնաբանելով նամակը, «անգրագետ» է անվանել Ուկրաինայի ԱԳՆ որոշ անձանց՝ հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան, Իտալիան ու Նիդերլանդները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---