12 հունվարի 2009 - 13:07 AMT
ԱՀՀ. 2009 թվականը խոստումնալից տարի է
Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) Հոգաբարձուների խորհրդի անդամ Աննի Տոտան ու ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին մասնակցել են ԱՄՆ 111-րդ գումարման Կոնգրեսի երդմնակալության արարողությանը: «2009 թվականը խոստումնալից տարի է եւ ԱՀՀ-ն պատրաստ է դրան: Մենք կկրկնապատկենք մեր ջանքերը եւ պարտավորությունները եւ կկարողանանք նոր բարձունքների հասնել: Ես անհամբեր հաջող նախաձեռնություններ եմ ակնկալում այս Կոնգրեսից»,-նշել է Աննի Տոտան:

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոունի խոսքերով, արդեն մշակվել է 111-րդ Կոնգրեսի ամբողջական օրակարգը: «Ես հուսով եմ, որ կաշխատեմ ԱՀՀ-ի եւ հայ համայնքի հետ, ապահովելու համար Հայոց ցեղասպանության հաստատումը ԱՄՆ-ի կողմից: Մենք կշարունակենք պայքարել նաեւ Հայաստանի մեկուսացման ջանքերի դեմ եւ կաշխատենք Լեռնային Ղարաբաղում խաղաղության եւ կայունության պահպանման ուղղությամբ»,-ընդգծել է Փալոունը: