Մարզպետ․ Վարդենիսում կորոնավիրուսով 47 վարակված կա22 ապրիլի 2020 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված 47 անձ կա՝ բոլորը Վարդենիսում։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է մարզպետ Գնել Սանոսյանը։ «Այդ 47 անձից 12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են՝ մեկը բժիշկ է։ Վարակվածներ կան նաև պոլիկլինիկայի բուժաշխատողների շրջանում»,- ասել է նա։ Մեկուսացվել է 150 մարդ՝ նրանք Երևանի ու Ծաղկաձորի տարբեր հյուրանոցներում են, կան նաև ինքնամեկուսացածներ՝ ըստ բժիշկների ցուցումների։ Ըստ մարզպետի՝ խնդիր կա վարակի տարածման սկզբնաղբյուրի հետ կապված, քանի որ հայտնի չէ, թե ումից է վարակվել առաջին վարակակիրը՝ բժշկուհին։ Նա նշել է նաև, որ անհրաժեշտության դեպքում հիվանդները կտեղափոխվեն Մարտունու բուժկենտրոն։ Մարզպետը հավելել է նաև, որ Վարդենիսի ելքերի ու մուտքերի մոտ 5 անցակետ է տեղադրվել։ Պարետի որոշմամբ՝ Վարդենիսի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվել։ Անձանց ևւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը արգելվել է՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։ Սահմանափակումները ուժի մեջ են մինչև ապրիլի 28-ը` ժամը 23:59-ը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |