23 ապրիլի 2020 - 10:03 AMT
Միջմարզային տեղաշարժի սահմանափակումը հանվում է, անցակետերը` վերացվում

Պարետատան նոր որոշմամբ հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Փոփոխություններն ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից:

Պարետատունն առաջնորդվելու է նաև առանձին համայնքներում վարակի տարածման ռիսկայնության աստիճանից կախված հատուկ ռեժիմներ սահմանելու տրամաբանությամբ:

Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները:

Հանվել են նաև տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները: Մասնավորապես՝ Մշակող արդյունաբերության հատվածում՝

• Պոլիգրաֆիական գործունեություն

• Թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն

• Քարի սղոցում, մշակում և հարդարում

• Մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրություն

• Էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն

• Պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի նորոգում

• Արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրում։

Մեծածախ առևտուր, մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում հատվածում՝

• Մեծածախ առևտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ՝ մի քանի ենթատեսակների

• Գյուղատնտեսական մեքենաների, սարքավորանքի և պահեստամասերի մեծածախ առևտուր

• Հանքարդյունաբերության, շինարարության և քաղաքացիական շինարարության համար մեքենաների մեծածախ առևտուր

• Ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակներ

• Տեղեկատվություն, կապ հատվածում՝ Գրքերի հրատարակություն

• Հեռուստատեսային ծրագրերի արտադրություն, հետարտադրական գործունեություն և տարածում

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն հատվածը

• Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն հատվածում՝

Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ.

• Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում

Վարչարարական և օժանդակ գործունեություն հատվածում՝

• Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն այն ընկերությունների մասով, որոնց գործունեությունը սահմանափակված չէ

Սպասարկման այլ ծառայություններ հատվածում՝

• Արհեստակցական միությունների գործունեություն

• Համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգում

• Կենցաղային էլեկտրոնային սարքվածքների նորոգում

• Կենցաղային սարքերի, տնային այգեգործական գույքի նորոգում;

Սահմանված են նաև առանձին գործունեության տեսակների դեպքում սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաև այլ կանոններ:

«Մանածագործվածքի վերջնամշակում», «Հագուստի արտադրություն», «Կոշիկի արտադրություն», «Էլեկտրական սարքավորանքի արտադրություն», «Կահույքի արտադրություն» և «Սպորտային ակումբների գործունեություն» ենթատեսակների, ինչպես նաև այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը:

Բացառություն ստանալու դիմում-հայտը կարելի է առցանց ներկայացնել: