23 ապրիլի 2020 - 11:08 AMT
Ստեփանակերտում ապրիլի 24-ի ամենամյա երթը չի կայանա

Ստեփանակերտում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթը չի կայանա։

Դա պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով գործող արտակարգ իրավիճակի ռեժիմը կանոնակարգող իրավական ակտերով, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ապրիլի 24-ին ոգեկոչման ավանդական միջոցառումներ չեն անցկացվի նաև Հայաստանում։ Պարետի որոշմամբ, անվտանգության և կազմակերպչական նկատառումներից ելնելով՝ ոստիկանությունը փակելու է դեպի Ծիծեռնակաբերդ մուտքը: Ապրիլի 24-ին կառավարությունը բոլորի անունից 105,000 ծաղիկ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակարբերդի հուշահամալիրում։