Կալիֆոռնիայի ուսանողների լուռ բողոքի ցույցը՝ Հայոց ցեղասպանության հերքման դեմ23 ապրիլի 2020 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Հայ աշակերտների ասոցիացիան Կալիֆոռնիայի Իրվայն պետական համալսարանի (UCI-ի), Կալիֆոռնիայի Լոս Անջելես (UCLA), Նորթրիջ (CSUN) և այլ համալսարանների հայազգի ուսանողների հետ միասին ամենամյա լուռ բողոքի ցույց է կազմակերպել՝ Հայոց ցեղասպանության հերքման դեմ: Դրան մասնակցող ուսանողները համալսարանների ներսում բերաները կապած «խոսում են» միայն պաստառների միջոցով: Ըստ ուսանողների՝ ցույցի նպատակն է մատնանշել Թուրքիայում իշխող ռեժիմը, որը գաղափարակից է օսմանյան անցյալի վարքագծին, ինչպես նաև՝ ցեղասպանության հերքումը Թուքիայի և ԱՄՆ Սպիտակ տան կողմից:
Ուսանողները նշում են՝ հայ ժողովուրդը պայքարելու է ատելության, մարդկության դեմ հանցագործության և ցեղասպանության դեմ: Ըստ նրանց՝ 1915-ին սկսված ջարդերը հենց ատելության, խտրականության ու ազգայնամոլության դրդապատճառներով էին: 2019-ի դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ավելի վաղ, 2019-ի հոկտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունեց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |