Մխիթարյանի շնորհակալությունը՝ բուժաշխատողներին․ Ֆանտաստիկ աշխատանք եք կատարում24 ապրիլի 2020 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Twitter-ի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարող «առողջապահության հերոսներին»՝ բուժաշխատողներին։ Մխիթարյանն ասել է, որ, չնայած բուժախատողները չեն ցանկանում առանձնանալ հասարակությունից, սակայն նրանք ֆանտաստիկ աշխատանք են կատարում՝ փրկելով մարդկային կյանքեր։ Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին քրտնաջան աշխատանքի, նվիրվածության ու քաջության համար։ Տեսանյութն ուղեկցվում է բուժաշխատողների՝ կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում արված լուսանկարներով։ Աշխարհում կորոնավիրուսով վարակված է 2․7 մլն-ից ավելի մարդ։ 190,000-ից ավելի հիվանդ մահացել է վիրուսից։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |