Գյումրու ինֆեկցիոնի բժիշկներն ու կորոնավիրուսով վարակվածները միացել են Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը

Գյումրու ինֆեկցիոնի բժիշկներն ու կորոնավիրուսով վարակվածները միացել են Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը

PanARMENIAN.Net - Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմը և կորոնավիրուսով վարակված պացիենտները միացել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։

Ապրիլի 23-ի երեկոյան նրանք ևս միացել են լուսավառ ոգեկոչման րոպեին՝ այդպիսով հարգելով 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակը։

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժման համար առանձնացված բժշկական կենտրոններից մեկն է։

Հայաստանում ապրիլի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1596-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 73-ով: ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված մարտի 16-ից մայիսի 14-ն արտակարգ դրություն է։ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար ապրիլի 24-ի ամենամյա երթն անցկացվելու է վիրտուալ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---