Մակրոն․ Ֆրանսիան հանձնառու է պաշտպանել զոհերի հիշատակը և պայքարել ժխտողականության դեմ

Մակրոն․ Ֆրանսիան հանձնառու է պաշտպանել զոհերի հիշատակը և պայքարել ժխտողականության դեմ

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշում է Կոստանդնուպոլսի 600 հայ մտավորականի սպանդը, որը սկիզբ դրեց ցեղասպանությանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղած նամակում գրել է Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը, պայքարելու ժխտողականության դեմ։

«Անցյալ տարի իմ երկիրը, համաձայն իմ ստանձնած հանձնառության, Ապրիլի 24-ը հայտարարեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Խստորեն հարգելով ներկա առողջապահական վիճակի թելադրած հրահանգները՝ ես որոշել եմ, որ այս տարի նույնպես այդ օրը պետք է նշվի՝ Փարիզում, սեղմ արարողությամբ, Ֆրանսիայի կառավարության անդամների ներկայությամբ»,- գրել է Մակրոնը։

Նա հավելել է, որ կորոնավիրուսի համավարակը բոլորին պարտադրում է առողջապահական, տնտեսական և սոցիալական նոր մարտահրավերներ, և ինքը համոզված է, որ Ֆրանսիան ու Հայաստանը համատեղ կգործեն միջազգային շրջանակում՝ ի նպաստ առավել արդյունավետ բազմակողմանիության և նորահաստատ համերաշխության:

Մակրոնը նշել է, որ ինչպիսին էլ լինեն դժվարությունները, հայերը կարող են հույս դնել Ֆրանսիայի բարեկամության վրա:

Ֆրանսիան աշխարհի 30 երկրից մեկն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնում է բացառիկ պայմաններում։ Ապրիլի 23-ի երեկոյան ավանդական ջահերով երթին փոխարինել է Լուսավառ ոգեկոչման րոպեն, ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ ամենամյա երթն անցկացվում է վիրտուալ։ Դրան մասնակցելու համար Հայաստանում բնակվողները 1915 համարին, իսկ արտերկրում ապրողները՝ 0037433191500 համարին կարող են հաղորդագրություն ուղարկել՝ նշելով իրենց անունը և ազգանունը, ցանկալի է՝ հայատառ։ Հաղորդագրություն ուղարկածների անունները երևալու են հուշահամալիրի սյուներին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---