Ջեմալ փաշայի թոռ․ Իմ հայ եղբայրներ, կիսում եմ Ցեղասպանության ցավը

Ջեմալ փաշայի թոռ․ Իմ հայ եղբայրներ, կիսում եմ Ցեղասպանության ցավը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ Փաշայի թոռը՝ լրագրող Հասան Ջեմալը, Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդագրություն է հրապարակել ցեղասպանության թեմայով։

«Իմ հայ եղբայրներ, կիսում եմ ապրիլի 24-ի Ցեղասպանության ցավը»,- գրել է նա։

Հասան Ջեմալը մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստն ու ներողություն խնդրել հայերից։ Նա ավելի վաղ մասնակցել է նաև ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների, այցելել Երևան։ Ջեմալը հեղինակել է «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը։

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնում է բացառիկ պայմաններում։ Ապրիլի 23-ի երեկոյան ավանդական ջահերով երթին փոխարինել է Լուսավառ ոգեկոչման րոպեն, ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ ամենամյա երթն անցկացվում է վիրտուալ։ Դրան մասնակցելու համար Հայաստանում բնակվողները 1915 համարին, իսկ արտերկրում ապրողները՝ 0037433191500 համարին կարող են հաղորդագրություն ուղարկել՝ նշելով իրենց անունը և ազգանունը, ցանկալի է՝ հայատառ։ Հաղորդագրություն ուղարկածների անունները երևալու են հուշահամալիրի սյուներին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---