Կիպրոսի նախագահ․ Հիշում ենք այդ ոճրագործության զոհերին և հարգում նրանց հիշատակը

Կիպրոսի նախագահ․ Հիշում ենք այդ ոճրագործության զոհերին և հարգում նրանց հիշատակը

PanARMENIAN.Net - Կիպրոսն աջակցում է միջազգային հանրության կողմից ցեղասպանության ճանաչմանն ու հարգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է երկրի նախագահ Նիկոս Անաստասիադեսը։

«Այսօր լրանում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Կիպրոսը հիշում է այս նողկալի ոճրագործության զոհերին և հարգանքի տուրք մատուցում նրանց՝ աջակցելով միջազգային հանրության կողմից ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին»,- գրել է Անաստասիադեսը:

Կիպրոսը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունել է 2015-ին։ Երկրի նախագահ Անաստասիադեսը ՀՀ-ում մասնակցել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնում է բացառիկ պայմաններում։ Ապրիլի 23-ի երեկոյան ավանդական ջահերով երթին փոխարինել է Լուսավառ ոգեկոչման րոպեն, ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ ամենամյա երթն անցկացվում է վիրտուալ։ Դրան մասնակցելու համար Հայաստանում բնակվողները 1915 համարին, իսկ արտերկրում ապրողները՝ 0037433191500 համարին կարող են հաղորդագրություն ուղարկել՝ նշելով իրենց անունը և ազգանունը, ցանկալի է՝ հայատառ։ Հաղորդագրություն ուղարկածների անունները երևալու են հուշահամալիրի սյուներին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---