Դեսպան․ Ավելի քան 2000 քաղաքացի է հերթագրված ՌԴ-ից ՀՀ վերադառնալու համար24 ապրիլի 2020 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Ապրիլին Ռուսաստանից մոտ 1500 մարդ է վերադարձել Հայաստան 7 չվերթով, սակայն ավելի քան 2000 ՀՀ քաղաքացի շարունակում է մնալ հերթագրված։ Այդ մասին դեսպանության ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ «Հերթագրվածները ազգականների/հարազատների մոտ կամ դեսպանության կողմից տրամադրված կացարաններում սպասում են մեկնելու հերթին․․․ Վստահեցնում եմ, որ ՀՀ Պարետատան, ԱԳՆ-ի և մեր անմիջական ուշադրության կենտրոնում շարունակում է գտնվել մեր քաղաքացիների վերադարձի ապահովման հարցը։ Բայցև, պետք է նկատի ունենալ, որ այն կապված է մի շարք խնդիրների հետ՝ պայմանավորված աշխարհում կորոնավիրուսի տարածման և մեր երկրում Ձեր իսկ ընդունման հնարավորությունների հետ։ Թախանձագին խնդրում եմ մինչև հատուկ կարանտինային ռեժիմի ավարտը զերծ մնալ հասարակական վայրերում, մասնավորապես՝ օդանավակայանում հավաքվելու միտումից, քանի որ դա խախտում է ՌԴ գործող օրենսդրությունը, ներկայումս սահմանված կարգը և կարող է դառնալ լուրջ իրավախախտումների պատճառ, այդ թվում՝ քրեական»,-ասվում է գրառման մեջ։ Դեսպանը նաև հավաստիացրել է, որ մինչև հայրենիք մեկնելը ՀՀ որևէ քաղաքացի չի մնա անօթևան Ռուսաստանի տարածքում։ Ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին երեք չվերթով իրականացվել է Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը։ Ապրիլի 19-ին և 20-ին օրը երկու չվերթ է իրականացվել Կրասնոդարից և Դոնի Ռոստովից: Ապրիլի 22-ին ևս մեկ թռիչք է եղել Մոսկվայից, իսկ ապրիլի 23-ին՝ Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա-Երևան չվեթրն է իրականացվել։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |