Դամասկոսում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման պատարագ է մատուցվել

Դամասկոսում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման պատարագ է մատուցվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Դամասկոսի Սբ Սարգիս եկեղեցիում Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի ոգեկոչման պատարագ է մատուցվել։ Դրան մասնակցել է Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը։ Այս մասին տեղեկացնում է Սիրիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Պատարագը մատուցել է Դամասկոսի առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանը։

Ապրիլի 24-ին համայն հայությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, ինչպես նաև առաջադեմ մարդկությունը, ոգեկոչում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնում է բացառիկ պայմաններում։ Ապրիլի 23-ի երեկոյան ավանդական ջահերով երթին փոխարինել է Լուսավառ ոգեկոչման րոպեն, իսկ ապրիլի 24-ի ավանդական երթին դեպի Ծիծռենակաբերդի բարձունք կփոխարինի «վիրտուալ երթը»՝ անուն-ազգանունով հաղորդագրությունները կարտացոլվեն Ծիծեռնակաբերդի պատերին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---