Ապրիլի 27-ի չվերթով ՀՀ-ում մնացած ՌԴ քաղաքացիները կվերադառնան հայրենիք

Ապրիլի 27-ի չվերթով ՀՀ-ում մնացած ՌԴ քաղաքացիները կվերադառնան հայրենիք

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին Երևան-Պետերբուրգ-Մոսկվա չվերթ կիրականացվի, որով կմեկնեն ՌԴ քաղաքացիները։

«Ըստ արտերկրից ՌԴ քաղաքացիների տարհանման ժամանակացույցի` Երևան-Պետերբուրգ-Մոսկվա № AFL1861 չվերթը կիրականացվի ապրիլի 27-ին, Երևանի ժամանակով 13։45-ին»,- ասել է ՌԴ հաղորդակցությունների և կապի նախարարության ներկայացուցիչը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ այդ չվերթով կարող են մեկնել ՌԴ միայն այն քաղաքացիները, որոնք բնակվում են Մոսկվայում, Մոսկովյան շրջանում, Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադյան շրջանում։

Ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին երեք չվերթով իրականացվել է Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը։ Ապրիլի 19-ին և 20-ին օրը երկու չվերթ է իրականացվել Կրասնոդարից և Դոնի Ռոստովից: Ապրիլի 22-ին ևս մեկ թռիչք է եղել Մոսկվայից, իսկ ապրիլի 23-ին՝ Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա-Երևան չվեթրն է իրականացվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---