Փաշինյան․ Ապրիլի 24-ի միջոցառման մեր ընկալումը հարկադրվեց նախկին «ատկատայինին»

Փաշինյան․ Ապրիլի 24-ի միջոցառման մեր ընկալումը հարկադրվեց նախկին «ատկատայինին»

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումների ժամանակ պատմությունը պատմվեց առանց աղաղակի, տեսանելի, ուժեղ և առցանց ոգեկոչվեց զոհերի հիշատակը, հայ ժողովուրդն իր մասին պատմելու քաղաքակրթական նշաձող սահմանեց՝ անդրադառնալով ապրիլի 24-ի միջոցառումներին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով, երբ իշխանությունը հայտարարում էր, որ պետք է ներողություն խնդրելով փակի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհները, շատ կոնկրետ շրջանակից եղել են կոնկրետ մեկնաբանություններ, թե ապազգային, պրոթուրքական իշխանությունը հատուկ փակում է հուշահամալիրը, որպեսզի մոռացության մատնի Հայոց ցեղասպանությունը։

Փաշինյանը նշել է, որ դեպի հուշահամալիր երթի իրականացման դեպքում կորոնավիրուսի մի քանի հարյուր դեպք էր լինելու, և իրավիճակը վերահսկողությունից դուրս էր գալու։

Վարչապետի խոսքով՝ իրենք իրենց ընկալումը հակադրել են «ատկատային ընկալումներին», որովհետև նախկինում ոմանք նաև չեն խորշել «ազգային միջոցառումների տակ որոշակի ատկատներ ապահովել»:

«Մենք ցույց տվեցինք կոնտրաստն ազգային ինքնության մեր ընկալման: Մեր ցույց տվեցինք իշխանության, մեր կառավարության, հեղափոխության գաղափարախոսության ընկալումը, ազգայինի, հայի տեսակի, հայի կերպարի: Մենք ասում ենք, որ ազգային-ազգային ասելով ազգին թշվառացրել են, ազգին թալանել են և դա արել են ազգային ամենաբարձր կարգախոսների ներքո: Ես չեմ հավատում այն մարդկանց, որոնք ազգային կարգախոսների ներքո, այդ թվում շահարկելով թեկուզ ընդունելի, ազգին մատուցած իրենց մի շարք ծառայություններ, դա համարել են լեգիտիմություն ազգին նվաստացնելու, ազգին թալանելու, միլիոններ, միլիարդներ վաստակելու, փողեր լվանալու համար»,- հայտարարել է Փաշինյանը:

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումներն անցել են արտակարգ դրության պայմաններում՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ավանդական դարձած ջահերով երթի փոխարեն լուսավառ ոգեկոչման րոպե է անցկացվել, ապրիլի 24-ին էլ ՀՀ-ի ու Սփյուռքի հայերը հնարավորություն են ունեցել վիրտուալ տարբերակով մասնակցել ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---