«Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի 27 քաղաքացի կա

«Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի 27 քաղաքացի կա

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ապրիլի 26-ից Հայաստանի 27 քաղաքացի կա, ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանոթյան ֆեյսբուքյան էջում։

Վերջիններս չեն ցանկացել հետևել օդանավակայանում չգտնվելու մասին դեսպանության հորդորներին և հրաժարվել են հյուրատներ ու ժամանակավոր կացարաններ տեղափոխվել։

Միաժամանակմ դեսպանությունը քաղաքացիներին տեղեկացրել է հնարավոր չվերթի սպասողների համար համապատասխան կարգով ցուցակագրում անցնելու անհրաժեշտության մասին` խնդրելով հարգել արդեն իսկ ցուցակագրված այն քաղաքացիներին, ովքեր, դրսևորելով համբերատարություն, սպասում են հնարավոր առաջիկա չվերթով Հայաստան վերադառնալու իրենց հերթին։

«Որևէ քաղաքացի, այդ թվում՝ օդանավակայանում գտնվող, չի կարող օգտվել Հայաստան մեկնելու հնարավորությունից՝ խախտելով արդեն իսկ հրապարակված ցուցակների հերթականությունը։ Ընդգծենք, որ Մոսկվայից դեպի Երևան հնարավոր չվերթի մասին տեղեկատվություն ստանալուն պես լրացուցիչ կհայտնենք»,-ասվում է գրառման մեջ։

Ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին երեք չվերթով իրականացվել է Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը։ Ապրիլի 19-ին և 20-ին օրը երկու չվերթ է իրականացվել Կրասնոդարից և Դոնի Ռոստովից: Ապրիլի 22-ին ևս մեկ թռիչք է եղել Մոսկվայից, իսկ ապրիլի 23-ին՝ Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա-Երևան չվերթն է իրականացվել։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---