2021-ի «Ավրորայի» առաջադրումները սկսվել են. Կորոնավիրուսի դեմ պայքարողները ևս կարող են հավակնել

2021-ի «Ավրորայի» առաջադրումները սկսվել են. Կորոնավիրուսի դեմ պայքարողները ևս կարող են հավակնել

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը պաշտոնապես հայտարարել է 2021-ի մրցանակի առաջադրումների մեկնարկը։

«Ավրորան» այս տարի առաջադրումների հատուկ ձև ունի այն թեկնածուների համար, որոնք պայքարում են կորոնավիրուսի դեմ:

2021-ի մրցանակի առաջադրումները բաց են հանրության համար, կարող են առաջադրվել թեկնածուներ, որոնք մարդկային կյանքը պահպանելու համար վտանգում են սեփականը, ինչպես նաև իրենց առողջությունը, ազատությունը, հեղինակությունը: Առցանց առաջադրվելուց հետո թեկնածուներին գնահատում է Փորձագետների խորհուրդը (2020 թ. այն բաղկացած էր 50 անդամից), իսկ «Ավրորայի» հերոսներին և դափնեկրին ընտրում է «Ավրորա» մրցանակի հանձնաժողովը:

Առաջադրման վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ՝ այցելելով «Ավրորա» մրցանակի կայքի «Առաջադրիր հիմա» ենթաբաժին:

Մրցանակի առաջադրումների փուլը կավարտվի հոկտեմբերի 31-ին:

2021-ին «Ավրորա» մրցանակի առաջադրումների մեկնարկը հայտարարվել է «Ավրորան՝ աշխարհին դաշնակից» առցանց հատուկ քննարկմանը, որը նվիրված էր նրանց հիշատակին, որոնք նահատակվեցին մեկ դար առաջ, և մերօրյա հերոսների մեծարմանը: Միջոցառումն անցել է ապրիլի 24-ին՝ առցանց: Քննարկմանը ներկայացվել են նաև 2020-ի «Ավրորայի» հերոսները:

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը ստեղծվել է՝ ճանաչման արժանացնելու մերօրյա հերոսներին և մեծարելու նրանց այն բացառիկ ազդեցության համար, որ իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման ևմարդասիրությունն առաջ մղելու գործում։ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի շնորհվում է 1.000.000 դոլար պարգև, որը բացառիկ հնարավորություն է տալիս նրան շարունակելու մարդասիրության շղթան և աջակցելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---