Մայիսի 1-2-ին Երևանում +20 աստիճան կլինի![]() 27 ապրիլի 2020 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում՝ ապրիլի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 28-ի ցերեկը, ապրիլի 29-30-ը, մայիսի 1-2-ը՝ երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն ամսի 27-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով, մայիսի 1-2-ը՝ ևս 2-3 աստիճանով: Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզերում, Սյունիքում ցերեկային ժամերին մայիսի 1-2-ին ջերմաստիճանը կհասնի +20-21-ի։ Երևանում ապրիլի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 28-ի ցերեկը՝ սպասվում է, 29-30-ը, մայիսի 1-2-ը երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ Մայիսի 1-2-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին +20 աստիճան կգրանցվի։ ![]() ![]() Եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում՝ թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի
Ազատյանը շեշտել է, որ ծնողները կասկածներ ունեն` Արգիշտի Քյարամյանը հրաման է ստացել գործընթացը դադարեցնել ԿԽՄԿ-ն Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 34 հիվանդ Նա հավաստիացրել է, որ հնարավոր ամեն ինչ արվում է ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |