Haaretz. Թուրքիայի հետ բարեկամացած հրեաները մերժել են Հայոց ցեղասպանությունը

Haaretz. Թուրքիայի հետ բարեկամացած հրեաները մերժել են Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Պատմաբան Մարկ Դևիդ Բաերը հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանությունը ժխտող ազդեցիկ հրեաների մասին՝ Թուրքիայում ռաբբիններից մինչև ԱՄՆ-ում քաղաքական գործիչներ։

Իսրայելական Haaretz-ում հրապարակված իր հոդվածում Բաերը նշում է, որ հրեաները պետք է ընդունեն ցեղասպանությունը՝ անկախ նրանից, թե որ երկրում է այն կատարվել։

Բաերը նշել է, որ թուրքաբնակ հրեաները, չնայած այդ երկրի կողմից իրենց հանդեպ երկար տարիներ տևած խտրականությանն ու նաև բռնություններին, հանդիսանում են Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտման «ամենահուսալի գործակալները»։

Հոդվածագիրը նշում է, որ մոտ 500 տարի առաջ հրեաները, մուտք գործելով Թուրքիա, մեծ ցանկություն են ունեցել բոլոր թուրքերին գոհացնելու, որպեսզի նրանք, որպես տանտեր հանդուրժեն այնտեղ եկած հրեա հյուրերին։ Ըստ պատմաբանի՝ 19-րդ դարի վերջին, երբ Թուրքիայում արդեն սկսվել էին հայերի զանգվածային սպանությունները, հրեաները թուրքերին ներկայացրել են որպես մարդասիրության պաշտպանների։

«500-ամյա երևակայական ներդաշնակության պահպանման համար՝ Թուրքիայում ամենաազդեցիկ հրեաները դեմ են եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Նրանց են միացել համախոհներ՝ Իսրայելից (այդ թվում նախագահներ Շիմոն Պերեսը և Մոշե Կացավը, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունը), և ԱՄՆ-ի հրեական կազմակերպությունից»,- գրում է Բաերը։

Չնայած դրան, ըստ հեղինակի` վերջին շրջանում ԱՄՆ-ի հրեական մի շարք խոշոր կազմակերպություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

«Մի բան հստակ է՝ հայերն ու հրեաները, որոնց նույնանման պատմությունն իրենց դաշնակից է դարձնում, կբարելավեն իրենց հարաբերությունները, որոնք մասնակիորեն նաև փչացվել են որոշ կրոնական առաջնորդներ պատճառով»,- եզրափակում է հոդվածագիրը։

1915-ին ու դրան նախորդած տարիներին Օսմանյան կայսրությունում թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունն ընդունել է աշխարհի 30 երկիր։ Ցեղասպանությունից 105 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականություն վարել։

Photo. AP
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---