ՄԻՊ․ Ատելության մթնոլորտը համացանցից կարող է իրական կյանք տեղափոխվել

ՄԻՊ․ Ատելության մթնոլորտը համացանցից կարող է իրական կյանք տեղափոխվել

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացնելով 2019-ի տարեկան հաղորդումը, մտահոգիչ է համարել ատելության մթնոլորտը համացանցում, որը կարող է իրական կյանք տեղափոխվել։

«Վիճակը մտահոգիչ է: Կեղծ օգտատերերից և կեղծ խմբերից եկող տարբեր ագրեսիան մեծ է: Չկա գրեթե առողջ քննարկում որևէ հարցի վերաբերյալ»,- ասել է նա, գրում է «Առավոտը»։

«Պատասխանատվության ենթարկելու համար կա պետություն․․․ այդպես կոչված ինքնադատաստանը վտանգավոր երևույթ է, որը չպետք է թույլ տալ մեր կյանքում»,- ասել է Թաթոյանը։

ՄԻՊ-ը հավելել է, որ նման դեպքեր արդեն եղել են, երբ մի քաղաքացի կորոնավիրուսի հետ կապված կնոջ նկար էր հրապարակել, նրա հարազատները հաշվեհարդար էին տեսել:

Ըստ Թաթոյանի՝ ինչպես լրագրողների դեպքում, այդպես էլ փաստաբաններին նույնացնում են պաշտպանյալի, վստահորդի հետ: Նա նշել է նաև, որ ԶԼՄ-ն պարտավորություն ունի վերացնելու վիրավորանք, ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները, բայց շատ դեպքերում չեն անում դա, ինչը նպաստում է այդ մթնոլորտի ավելացմանը:

Էջմիածնում նշանադրությունից և կորոնավիրսուվ հոսպիտալացումից հետո հայտնի դարձած կնոջ բարեկամները հարձակվել էին դեպքի առիթով կատակած բլոգեր Սերգեյ Սարգսյանի վրա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---