Պանդեմիայի պատճառով աշխարհում այլ հիվանդությունների դեմ պատվաստանյութերի պակաս կա

Պանդեմիայի պատճառով աշխարհում այլ հիվանդությունների դեմ պատվաստանյութերի պակաս կա

PanARMENIAN.Net - Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված սահմանների փակումը պատվաստանյութերի պակաս է առաջացրել 21 երկրում։ Այդ մասին հայտարարել է Առողջապահոթյան համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհան Հեբրեյեսուսը, գրում է BBC-ն։

Մասնավորապես, դա վերաբերում է պոլիոմիելիտի, կարմրուկի և խոլերայի դեմ պատվաստանյութերին։

Կորոնավիրուսի պանդեմիան աշխարհում խարխլում է առողջապահության համակարգերի աշխատանքը։ Հատկապես դա ռիսկեր է առաջացնում բնակչության աղքատ շերտերի երեխաների պատվաստումների առումով, ինչը հանգեցնում է այլ ծանր վարակներով հիվանդանալու վտանգի աճին։

Ապրիլի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 3 միլիոնը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---