Պենտագոնը ՉԹՕ-ներով հոլովակներ է հրապարակել

Պենտագոնը ՉԹՕ-ներով հոլովակներ է հրապարակել

PanARMENIAN.Net - Պենտագոնը հրապարակել է 3 տեսանյութ, որտեղ նկարահանված են «չբացահայտված երևույթներ»: Հոլովակներից մեկը նկարվել է 2004-ին, մյուսները՝ 2015-ի հունվարին, փոխանցում է ՌԲԿ-ն։

Բոլոր հոլովակները 2007 և 2017 թվականներին առանց Պենտագոնի թույլտվության բաց հասանելիություն են ունեցել։ Դրանց իսկությունը հաստատել են ԱՄՆ ռազմածովային ուժերը։

«Պաշտպանության նախարարությունը հրապարակում է այս տեսանյութերը, որ ճշգրտի հանրային ցանկացած ոչ հավաստի պատկերացումն այն մասին` արդյոք տարածված կադրերն իրական են, թե այնտեղ ինչ-որ բան էլ կա։ Տեսանյութում դիտարկված օդային երևույթները դեռևս բնութագրվում են որպես չբացահայտված»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ։

Ռազմական ինքնաթիռներից նկարահանված հոլովակներում երևում են թռչող օբյեկտներ, որոնք արտաքինից նման չեն որևէ հայտնի ինքնաթիռի։ Նշվում է, որ 2014-15 թվականներին ամերիկացի օդաչուները մի քանի անգամ երկնքում նկատել են անծանոթ թռչող օբյեկտները։

2017-ին հրապարակված մեկ այլ տեսանյութում ամերիկացի երկու օդաչու ֆիքսել էին թռչող օբյեկտից կադրեր, տեսահոլովակում նրանց զրույցից հասկնալի էր դառնում, որ օբյեկտը թռչում է քամուն հակառակ՝ 193 կմ/ժամ արագությամբ։ Չնայած դրան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2019-ին հայտարարել էր, որ այնքան էլ չի հավատում օդաչուների և չբացահայտված օբյեկտի «հանդիպմանը»։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---