ՄԱԿ․ Պանդեմիայից հետո «նախկին նորմալ վիճակին» վերադարձ չի լինի

ՄԱԿ․ Պանդեմիայից հետո «նախկին նորմալ վիճակին» վերադարձ չի լինի

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը հայտարարել է, որ «նախկին նորմալ վիճակին» վերադարձ չի լինելու և բոլոր երկրների կառավարությունները պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն պանդեմիայից հետո նոր էկոնոմիկա ստեղծելու և աշխատատեղերի ավելացման ուղղությամբ։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Covid-19-ին անհապաղ սոցիալ-տնտեսական պատասխանի վերաբերյալ զեկույցում։

Դրանում նշվում է, որ կառավարությունները պետք է գործեն, որպեսզի նոր էկոնոմիկա և շատ աշխատատեղեր ստեղծեն, գրում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը զեկույց էր ներկայացրել պանդեմիայի իրավիճակում հիմնական սոցիալ-տնտեսական սպառնալիքների վերաբերյալ։

ՄԱԿ-ում 3 հիմնական «անկյունաքարային գործողություն են» նշել։ Առաջինը՝ Համերաշխության հիմնադրամի աշխատանքն է մարդկանց առողջությանը սպառնալիքի վերացման ուղղությամբ։ Երկրորդը՝ ՄԱԿ ծրագրի իրագործումն է պանդեմիային գլոբալ հումանիտար արձագանքի վերաբերյալ։ Երրորդը՝ սոցիալ-տնտեսական վերականգնման ՄԱԿ ծրագրի իրագործումն է։

Ապրիլի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 3 միլիոնը, մահվան դեպքերը՝ 208,000-ը։ Մոտ 879,000 մարդ ապաքինվել է:

Covid-19-ի համաճարակի առաջին բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերին չինական Ուհանում։ Մարտի 11-ին ԱՀԿ-ն պանդեմիա հայտարարեց։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---