28 ապրիլի 2020 - 13:02 AMT
Մարտակերտի 3 համայնքում ազատ տեղաշարժի սահմանափակումը հանվել է

Արցախի պարետի որոշմամբ Մարտակերտի շրջանի 3 համայնքում հանվել է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումը։

Մասնավորապես, հանվել է անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումը Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ և Հաթերք համայնքներում, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Արցախում գրանցել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից 5-ն արդեն ապաքինվել է: