Կորոնավիրուսը՝ տարածաշրջանում․ ՀՀ, Վրաստան, Իրան, ՌԴ, Թուրքիա և Ադրբեջան

Կորոնավիրուսը՝ տարածաշրջանում․ ՀՀ, Վրաստան, Իրան, ՌԴ, Թուրքիա և Ադրբեջան

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ի տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակածների թիվը հասել է 511-ի, առողջացել է 156 մարդ։ Կարանտինային ռեժիմում է գտնվում 5085 պացինենտ, հոսկողության տակ՝ 558, երկրում մահվան 6 դեպք է գրանցվել, հայտնում են կորոնավիրուսի տվյալներն ամփոփող կայքից։

Իրանում հաստատված վարակակիրների թիվը հասել է 92,584, նրանցից 5877-ը մահացել է։ Առողջապահության նախարարի խորհրդատու Ալիռեզա Վահաբզեն հայտնել է, որ առողջացել է 72,439 մարդ։

Ռուսաստանում վարակման դեպքերի թիվը վերջին մեկ օրում աճել է 6411-ով, վարակակիրների թիվը հասել է 93,558 է, հայտնել են ՌԴ օպերատիվ շտաբից։ Մեկ օրվա կտրվածքով վարակակիրների ռեկորդային ցուցանիշ գրանցելուց հետո ՌԴ-ն վարակակիրների թվով անցել է Իրանին և կորոնավիրուսով վարակման համաշխարհային ցանկում 8-րդ տեղում է՝ համաձայն Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալների։ ՌԴ-ում վիրուսից առողջացել է 8456 բնակիչ, մահացել՝ 867։

Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսի 112,261 դեպք, երկրում 2900 մահ է գրանցվել առողջացել է մոտ 34,000 պացինետ։ Թուրքիան վարակակիրների թվով աշխարհում 7-րդ երկիրն է։

Ադրբեջանում հաստատվել է վարակի 1678 դեպք՝ մահվան 22 ելքով։ Երկրում առոջղացել է 1162 պացիենտ։

ՀՀ-ում ապրիլի 28-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1867-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 866 է, վիրուսից 30 մարդ է մահացել։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---