Վարդենիս ելումուտի սահմանափակումը երկարաձգվել է մինչև մայիսի 3-ը

Վարդենիս ելումուտի սահմանափակումը երկարաձգվել է մինչև մայիսի 3-ը

PanARMENIAN.Net - Վարդենիսի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգվում է մինչև մայիսի 3-ը` ժամը 23:59-ը, հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ հղում անելով Պարետի որոշմանը։

Ավելի վաղ մարզպետն արդեն տեղեկացրել էր, որ վարակակիրները Վարդենիս, Մեծ Մասրիկ և Սևան համայնքներից են: Միայն Գեղարքունիքի մարզում 63 հաստատված դեպք կա և 2 մահ։

Վարդենիսում մուտքի սահամնափակումը դրվել էր ապրիլի 22-ին, քաղաքում արդեն հաստատվել էր վարակման 40 դեպք։

ՀՀ-ում մարտի 16-ից մայիսի 14-ն արտակարգ դրություն է կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու համար։ Ապրիլի 28-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1867-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 866 է, 30 մարդ է մահացել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---