Թորոսյան․ Կորոնավիրուսի աճի կորը որոշակիորեն հարթվել է

Թորոսյան․ Կորոնավիրուսի աճի կորը որոշակիորեն հարթվել է

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի աճի տեմպը գրեթե նույնն է` 3-5% սահմաններում, որոշակիորեն հաջողվել է աճի կորի հարթեցումը, ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Որոշակիորեն հաջողվել է ժամանակ շահել և վերադասավորվել` հիվանդության դեմ պայքարի ավելի կազմակերպված համակարգ ունենալու համար: Սակայն այդ ջանքերը դեռ պետք է շարունակվեն: Եվ դրանք պետք է լինեն կոլեկտիվ` բոլորիս կողմից: Մենք պետք է շարունակենք պահպանել հեռավորությունը միմյանց միջև, ձեռքերը հաճախ ախտահանենք, փակենք մեր բերանը դիմակով, երբ հնարավոր է: Սահմանափակումների թուլացմանը զուգընթաց, մենք առավել մեծ անձնական պատասխանատվություն պետք է դրսևորենք վարակի տարածումը կանխարգելելու համար»,- գրել է Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ սահմափակումների թուլացումը չի նշանակում, որ այլևս վարակվելու և վարակելու վտանգ չկա, հատկապես պետք է ուշադիր լինել քրոնիկ հիվանդություն ունեցողների հանդեպ։

ՀՀ-ում մարտի 16-ից մայիսի 14-ն արտակարգ դրություն է կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու համար։ Երկրում ապրիլի վերջում կորոնավիրուիս հետ կապված որոշ սահմանափակումներ հանվել են, սկսել են աշխատել տտեսության մի շարք ոլորտներ։ Ապրիլի 28-ի տվյալներով՝ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1867-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 866 է, 30 մարդ է մահացել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---