«Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաները կարող են վերսկսել աշխատանքը

«Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաները կարող են վերսկսել աշխատանքը

PanARMENIAN.Net - Վանաձորի «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաներն ապրիլի 29-ից կարող են վերսկսել իրենց գործունեությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

Ֆաբրիկաներին թույլատրվել է աշխատել պարետի ցուցումները հստակ պահպանելու պայմանով:

Ապրիլի 21-ին Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներն առավոտյան եկել էին աշխատանքի, սակայն մոտ երկու ժամ անց նրանց ֆաբրիկայից դուրս են հանել ոստիկանության աշխատակիցները։

Ավելի վաղ «Գլորիա» ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանը հայտարարել էր, որ մտադիր է ևս մեկ ամիս փակ պահել ձեռնարկությունը, նույնիսկ եթե կառավարությունն ապրիլի 20-ից թույլատրի վերագործարկել հագուստի արտադրությունը։ Նա պատճառաբանել էր, թե բազմաթիվ սահմանափակումների պայմաններում անհնար կլինի ֆաբրիկայի աշխատանքը։ Ապրիլի 17-ին ֆաբրիկայի աշխատակիցներից մեկը բաց նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով անուշադրության չմատնել նաև արդեն 20 օր չաշխատող ֆաբրիկայի խնդրիները։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---