Covid-19-ից ավելի շատ ամերիկացի է մահացել, քան Վիետնամում պատերազմի ժամանակ

Covid-19-ից ավելի շատ ամերիկացի է մահացել, քան Վիետնամում պատերազմի ժամանակ

PanARMENIAN.Net - Covid-19 վարակից ավելի շատ ամերիկացի է մահացել, քան Վիետնամում պատերազմի ժամանակ։ Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մոտ 60,000 մարդ է մահացել:

Վիետնամում պատերազմի 20 տարում ԱՄՆ բանակը, ընդհանուր առմամբ, ունեցել է մոտ 58,000 սպանված, գերեվարված ու անհետ կորած։

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 միլիոնը՝ դա ամենամեծ ցուցանիշն է աշխարհում, գրում է BBC-ն։

Չնայած համաճարակին, ԱՄՆ 40 նահանգում բողոքի ցույցեր եղան կարանտինի դեմ։ Ցուցարարները կարծում են, որ արգելքներ սահմանելով իշխանությունները խախտում են քաղաքացիների իրավունքն ու ազատությունը։

Պաշտոնական տվյալներով, ԱՄՆ-ում ապրիլի վերջի դրությամբ արդեն գործազուրկ է դարձել և նպաստի համար դիմել է 26 մլն ամերիկացի։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---