Սևանի ափերի մաքրման 1-ին փուլում կքանդվեն պետական շինությունները

Սևանի ափերի մաքրման 1-ին փուլում կքանդվեն պետական շինությունները

PanARMENIAN.Net - Սևանի ափամերձ տարածքների մաքրումը շենք-շինություններից մտնում է գործնական փուլ, հայտնում է շրջակա միջավայրի նախարարությունը։ Առաջին փուլով նախատեսվում է ապամոնտաժել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շինությունները։

Միջգերատեսչական աշխատանքային խումբն ավարտել է մինչև 1901.5 մետր բացարձակ նիշերում գտնվող ինչպես պետական և համայնքային, այնպես էլ մասնավոր շենք-շինությունների գույքագրումը։

Ապամոնտաժման կամ քանդման ենթակա պետական և համայնքային շենք շինությունների մակերեսը կազմել է ավելի քան 4900 քմ, իսկ քանդման ենթակա մասնավոր կառույցների ընդհանուր մակերեսը գերազանցել է 68,000 քմ-ն։

Շրջակա միջավայրի նախարարության կարիքների համար «Սևանա լճի առափնյա հատվածներում ջրածածկ պետական և համայնքային շենք-շինությունների ապամոնտաժման (քանդման) նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների» ձեռքբերման մրցույթ է հայտարարվել։

Սևանա լճի մինչև 1901․5 մետր նիշերում գտնվող մասնավոր շենք-շինությունների քանդման աշխատանքների համար դրանց սեփականատերերին ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ քանդման աշխատանքներն ինքնուրույն իրականացնելու համար։

Պահանջն օրենքով սահմանված կարգով չիրականացնելու դեպքում այդ աշխատանքները կիրականացվեն պետմիջոցներով՝ հետագայում դրանք մասնավոր սեփականատերերից գանձելու պայմանով։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---