Թունյան․ Չեմ զարմանա, եթե առաջարկեն միլիարդներ տպել ու բաժանել ժողովրդին

Թունյան․ Չեմ զարմանա, եթե առաջարկեն միլիարդներ տպել ու բաժանել ժողովրդին

PanARMENIAN.Net - Աժ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով բոլոր ընտանիքներին գումար բաժանելու ԼՀԿ պատգամավորների առաջարկին, գրել է, որ չի զարմանա, եթե ոմանք առաջարկեն միլիարդներ տպել ու բաժանել ժողովրդին:

ԼՀԿ պատգամավորներն ավելի վաղ պնդել էին, որ կառավարությունն ազատ դրամական միջոցներ ունի, բայց չի օգտագործում կարիքավորներին օգնելու համար։

«Ես արդեն չեմ զարմանա անգամ, եթե մեր որոշ գործընկերներ առաջարկեն մի քանի հարյուր միլիարդ դրամ փող տպել ու որպես աջակցություն բաժանել մեր հայրենակիցներին ու տնտեսվարողներին։ Ասում են՝ որքան ակնհայտ է ճշմարտությունը, այնքան դժվար է այն ընկալվում որոշ մարդկանց կողմից։ Ոչ թե այն պատճառով, որ չեն հասկանում, այլ որովհետև չհասկանալը ավելի ձեռնտու է»,- ասվում է գրառման մեջ։

ԱԺ-ում քննարկումների ժամանակ անդրադառնալով այդ հարցին՝ Թունյանն ասել էր, որ ՀՀ-ում 300 միլիարդ, առավել ևս՝ 385 միլիարդ դրամ ազատ փող չկա։

«Եթե խոսքը գանձապետական հաշվի մասին է, ապա այնտեղ եղած փողը մի քանի անգամ պակաս է և հստակ նպատակների համար, ազատ գումար չէ»,- ասել է նա։

ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկել էր մայիս ամսից 100 մլրդ դրամ նախատեսել ու 50 մլրդ դրամից ամեն ընտանիքի 100 հազար դրամ վճարել, մնացած 50 մլրդ-ից հավելյալ թոշակ տալ 470 հազար թոշակառուի։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---