ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ու ակտիվիստ Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուք է եղել29 ապրիլի 2020 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և ընդդիմադիր ակտիվիստ Արթուր Դանիելյանն ընդհարվել են։ Դանիելյանի մտերիմներից Կոստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, թե ԱԺ փոխխոսնակը հարձակվել է փողոցում զբոսնող Դանիելյանի վրա։ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, իր հերթին, հայտնել է, որ Սիմոնյանը հարձակման է ենթարկվել։ Պատգամավորը գրառման մեկնաբանություններում նշել է, թե ծեծկռտուք է եղել։ «Մեզ բոլորիս պետք է սթափվել, այսպես շարունակել չի կարելի։ Ալենի հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Պատահարի մասին հայտնել եմ ոստիկանապետ Արման Սարգսյանին»,- գրել է Բաբաջանյանը։ Ինքը՝ Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել։ Սիմոնյանն ասել է, որ դրա հետևանքով, ամենայն հավանականությամբ, Դանիելյանի քիթն է վնասվել, իսկ իր՝ քիմքի հատվածը։ ԱԺ փոխխոսնակը հայտնել է, որ Դանիելյանի հետ ևս 2 հոգի են եղել, նրանք փորձել են ծեծկռտուքը դադարեցնել։ Նրա խոսքով` դիմել է ոստիկանություն։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |