ՊԲ․ Հակառակորդը շփման գծում ականանետ է կիրառել, իրավիճակը հանգիստ է

ՊԲ․ Հակառակորդը շփման գծում ականանետ է կիրառել, իրավիճակը հանգիստ է

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ի՝ ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ-ոց ականանետեր, հայտնում են Պաշտպանության բանակից:

Միջադեպի արդյունքում ՊԲ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել, հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

Սա 2019-ի հունիսից ի վեր ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ ականանետային զինատեսակի կիրառման առաջին դեպքն է:

ՊԲ-ից հայտնում են, որ օրվա ընթացքում շփման գծի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են արձանագրվել նաև հրաձգային այլ զինատեսակներից: Այս պահի դրությամբ առաջնագծում իրավիճակը հանգիստ է:

Ապրիլի 21-ին ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում անօդաչու թռչող սարք էր խոցվել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---