ՔԱԳՎ․ Մաքսնենգ ծխախոտ փոխադրած ինքնաթիռը ՀՀ-ում գրանցված ավիաընկերության չի պատկանում

ՔԱԳՎ․ Մաքսնենգ ծխախոտ փոխադրած ինքնաթիռը ՀՀ-ում գրանցված ավիաընկերության չի պատկանում

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին ՀՀ-ում գրանցված ոչ մի ավիաընկերություն բեռնափոխադրում չի իրականցրել, հայկական ակցիզով և մաքսանենգ ճանապարհով ծխախոտ տեղափոխած ինքնաթիռի ավիաընկերության մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՌԴ ավիացիոն իշխանություններին, PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Ավելի վաղ «Բոյլերնայա» Telegram ալիքը հայտնել էր, որ ապրիլի 25-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները, մաքսային ծառայության հետ միասին, Կրասնոդարի օդանավակայանում կալանավորել են հայկական ակցիզով մաքսանենգ ծխախոտի 40 տոննա ընդհանուր քաշով խմբաքանակ, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 2700 տուփ տարբեր ապրանքանիշների ծխախոտ։

Քաղավիացիայի կոմիտեից հայտնում են նաև, որ ՌԴ-ն կապ չի հաստատել Կոմիտեի հետ՝ ճշտելու դեպքի մանրամասները:

Պատասխանելով ինքնաթիռի թռիչքային թույլտվություն ունենալու մասին հարցին՝ Կոմիտեից նշել են, որ յուրաքանչյուր չվերթ իրականացվում է միայն թույլտվության առկայության դեպքում:

Ըստ բաց աղբյուրների, տվյալ օրերին թռիչք է իրականացվել ՌԴ ԱԻՆ-ին պատկանող ինքնաթիռով։ Ապրիլի 25-ին ՌԴ ԱԻՆ RA-76841 ԻԼ-76 ինքնաթիռը Մոսկվայից Երևան է ժամանել, ապա թռչել դեպի Կրասնոդար:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---