Հրվ. Կորեայում կորոնավիրուսով վարակի նոր դեպք չի գրանցվել

Հրվ. Կորեայում կորոնավիրուսով վարակի նոր դեպք չի գրանցվել

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր առաջին անգամ Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակի նոր դեպք երկրի ներսում չի գրանցվել։ Հայտնաբերված 4 նոր դեպքը բերովի են և ի հայտ են եկել արդեն կարանտինում գտնվող մարդկանց մոտ։

Վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 10,765-ի։ Ապաքինվել է 9059 մարդ, մահացել՝ 247, հայտնել է Առողջապահության նախարարությանը կից Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Արդեն մոտ մեկ շաբաթ է՝ Հարավային Կորեայում օրական մոտ 10 նոր դեպք էր գրանցվում։ Ապրիլի 24-ին այդ ցուցանիշը նվազել էր մինչև 6-ը։

Նոր դեպքերի նվազման հետ կապված իշխանությունները մինչև մայիսի 5-ը երկարացրել են սոցիալական հեռավորության պահպանման ռեժիմի մեղմ տարբերակը։ Բացվել են զբոսայգիները, թույլատրվել է սպորտային, կրոնական, զվարճանքի հաստատությունների սահմանափակ գործունեությունը։ Քաղաքացիներին շարունակում են հորդորել հեռու մնալ մարդկային կուտակումներից և պահպանել կանխարգելման բոլոր կանոնները։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի, մոտ 3․2 մլն է, մահացել է ավելի քան 227,000 մարդ, ապաքինվել՝ ավելի քան 1 մլն։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---