ՀՀ-ում 1 օրում վարակակիրների ռեկորդային աճ է գրանցվել՝ 134 նոր դեպք

ՀՀ-ում 1 օրում վարակակիրների ռեկորդային աճ է գրանցվել՝ 134 նոր դեպք

PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2066-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 134-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Սա մեկ օրում նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է համավարակի մեկնարկից ի վեր։

Մահվան ևս 2 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, մահվան ելքով 32 դեպք կա։ Եվ 2 մահ գրանցվել է այլ պատճառով։

Ապաքինվել է 29 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 929 է։ Փաստացի բուժվողների թիվը 1103 է։

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 21,125 անձ։.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 2066 Առողջացածներ - 929 Փաստացի բուժվողներ -1103 Ընդհանուր թեստեր - 21125 Մահվան ելքեր - 32 Մահվան ելքեր այլ պատճառով – 2

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---