Թորոսյան․ ՀՀ-ում 17 պացիենտ ծայրահեղ ծանր է, 59՝ ծանր30 ապրիլի 2020 - 11:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված 2066 պացիենտից արհեստական շնչառության սարք է միացված 6 հոգու, ծայրահեղ ծանր վիճակում է 17 պացիենտ, ծանր՝ 59, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նաև մտահոգիչ է համարել երկրում մեկ օրում 134 հաստատված դեպքի առկայությունը։ «Իրադարձությունների զարգացման այս սցենարի դեպքում շուտով կանցնեք ասիմպտոմ, թեթև վիրուս ունեցող քաղաքացիներին չհոսպիտալացնելուն։ Իհարկե մոտեցումն այնպիսին է, որ այդ որոշումը կայացնելու օրը փորձելու ենք առավելագույնս ձգել, քանի որ ապագայում դա բերելու է հետագա տարածման։ Ենթադրում եմ, որ 5-6 օր կկարողանանք այս տեմպով ձգել»,- ասել է նախարարը։ Թորոսյանի խոսքով՝ հաստատված 134 վարակակրից մարդիկ են եղել, ովքեր փոխկապակցված են իրար հետ և, հնարավոր է, հաջորդող օրը վարակի դեպքերն ավելի քիչ լինեն։ Նախարարը նշել է, որ վարակված անձը մասնակցել է հուղարկավորության, ինչի հետևանքով վարակակիրների թիվը մեծացել է։ Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2066-ի։ Մահվան 32 դեպք կա, առողջացել է 929 հոգի։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր |