Օքսֆորդի համալսարանն ու ԱՀԿ-ն Covid-19-ի դեղերի 2 մեծ փորձարկում են սկսել30 ապրիլի 2020 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Օքսֆորդի համալսարանն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Covid-19-ի դեմ դեղերի 2 մեծ փորձարկում են անցկացնում։ Համալսարանում անցկացվող փորձարկումը, որը ստացել է Recovery անվանումը, ներառում է արդեն գոյություն ունեցող 5 դեղամիջոց, գրում է BBC-ն։ Դրանց թվում է կոմբինացված դեղամիջոցը, որն օգտագործվում է ՁԻԱՀ-ի բուժման համար, և հակամալարիային դեղամիջոցը։ Գիտնականներն ուզում են պարզել՝ կարող են արդյոք այդ դեղամիջոցները կասեցնել կորոնավիրուսի վերարտադրությունը մարդու օրգանիզմում։ Ուսումնասիրվում են նաև դեղամիջոցները, որոնք նվազեցնում են բորբոքումն ու ճնշում իմունային համակարգի ռեակցիան, որը, երբեմն, ծանր դեպքերում կարող է հանգեցնել ցիտոկինային շոկի՝ իմունային համակարգի բարձր ռեակցիան վտանգավոր է հիվանդի համար։ Կլինիկական փորձարկումներն անցկացվում են Բրիտանիայի մոտ 170 հիվանդանոցում, սակայն կանցկացվեն նաև ավելի քան 100 երկրում։ Այս փորձարկումները խոշորագույնն են աշխարհում։ Կորոնավիրուսի դեղամիջոցի գլոբալ փորձարկումների մեկնարկի մասին է հայտնել նաև ԱՀԿ-ն, որի համար արդեն 1200 կամավոր է անդամագրվել։ Բրիտանիայում կորոնավիրուսից մահվան դեպքերը գերազանցել են 26,000-ը, երբ վիճակագրության մեջ ներառվել են ոչ միայն հիվանդանոցներում, այլև ըստ բնակության վայրի և ծերանոցներում գրանցված մահերը։ Հատկապես մեծ է ցուցանիշը ծերանոցներում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |