Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև միջադեպքը կքննի ՀՔԾ-ն30 ապրիլի 2020 - 16:35 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և ընդդիմադիր ակտիվիստ Արթուր Դանիելյանի միջև ապրիլի 29-ի միջադեպը կքննի Հատուկ քննչական ծառայությունը։ Այդ մասին հայտարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ «Քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է, նախապատրասվում են նյութեր, հաղորդումներ են ներկայացվել անձանց կողմից։ Իմ կողմից հանձնարարվել է, որպեսզի այդ նյութերը ՀՔԾ փոխանցվեն և այդ դեպքի հետ կապված գնահատականը կտրվի ՀՔԾ-ում», - ասել է դատախազը, գրում է Aysor.am-ը։ Դիտարկմանը, թե հաշվի առնելով, որ Ալեն Սիմոնյանն ընդունել է, որ առաջինն ինքն է հարվածել՝ կա արդյոք անհրաժեշտություն նրա նկատմամբ քրգործ հարուցելու և պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ դատախազն արձագանքել է, որ կարծիք չի հայտնի։ «Արարքների վերջնական գնահատականների համար ես կարծիքներ չեմ հնչեցնի, որովհետև կկաշկանդեմ դատավարական սուբյեկտներին»,- ասել է նա։ Ապրիլի 29-ին Սիմոնյանը և Դանիելյանն ընդհարվել էին։ Դանիելյանի մտերիմներից Կոստանտին Տեր-Նակալյանը հայտնել է, թե ԱԺ փոխխոսնակը հարձակվել է փողոցում զբոսնող Դանիելյանի վրա։ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, իր հերթին, հայտնել է, որ Սիմոնյանը հարձակման է ենթարկվել։ Ինքը՝ Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |