Գլխավոր դատախազ․ 2019-ին ՀՀ-ում հանցագործության մոտ 27,000 դեպք է գրանցվել

Գլխավոր դատախազ․ 2019-ին ՀՀ-ում հանցագործության մոտ 27,000 դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - 2019-ին Հայաստանում 26,850 հանցավորություն է գրանցվել, նախորդ տարվա համեմատ դեպքերն աճել են 8.8%-ով, հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Աճը հիմնականում պայմանավորվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների՝ գողությունների դեպքերով, աճի վրա ազդեցություն են թողել նաև լատենտայնությամբ աչքի ընկնող բազմաթիվ հանցագործություններ: Տարեցտարի մենք ունենում ենք բարելավում հանգագործների հաշվառման գործընթացում», - ասել է նա։

Դավթյանը նաև նշել է, որ 2019-ի տվյալներով՝ 100,000 բնակչին հանցագործության 906 դեպք է բաժին հասնում: Ըստ նրա՝ ՀՀ-ն էականորեն լավ դիրքերում է՝ ԱՊՀ շատ երկրների համեմատ:

2020-ի ապրիլին Եվրոպայի խորհորդի հրապարակած վիճակագրություն տվյալներով՝ 2019-ի հունվարի դրությամբ Հայաստանում բանտարկյալների ընդհանուր թիվը 2266 է՝ 2.9 մլն բնակչի ցուցանիշով, 2018-ի (3536) համեմատ նկատվել է մոտ 36% անկում։

Հայաստանն անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշ ունեցող երկրների շարքին և համեմատելի է Գերմանիայի (77), Դանիայի (69) և Սլովենիայի (67) հետ: ՀՀ-ում ամենաշատ տարածված հանցագործություններն են սեփականությանն ուղղված հանցանքները (551 դատապարտյալ) ու կյանքի և առողջության դեմ ուղղվածները (398 բանտարկյալ)։ Դատապարտյալներից միայն 3-ն են ընտանիքի և երեխայի նկատմամբ հանցագործություն կատարել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---