Արցախում 27 թեստավորվածից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի եղել

Արցախում 27 թեստավորվածից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի եղել

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսի առկայության ստուգման նպատակով թեստավորված 27 քաղաքացու փորձանմուշների արդյունքները բացասական են։ Այդ մասին տեղեկացնում է երկրի առողջապահության նախարարությունը։

Դա նշանակում է, որ կորոնավիրուսի վարակը նրանց մոտ չի հաստատվել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախում ապրիլի 30-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, կորոնավիրուսով վարակի կասկածով մեկուսացված է 15 քաղաքացի։

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդության 8 դեպք, բուժվածների թիվը 5 է։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---