Փաստաբաններ․ Գուրգեն Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը միջամտություն է՝ տնտեսական գործունեությանը

Փաստաբաններ․ Գուրգեն Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը միջամտություն է՝ տնտեսական գործունեությանը

PanARMENIAN.Net - «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն աջակցելու համար, սակայն «նյութերից և պարզաբանումներից երևում է, որ մեղադրանքում նշված գումարը փոխառություն է, փոխառության պայմանագիրը դեռ գործում է և պետք է վերադարձվի ժամկետի ավարտին», հայտարարել է Խաչատրյանների փաստաբանական խումբը։

Փաստաբանները հավելյալ տեղեկատվություն չեն ներկայացրել՝ պայմանավորված նախաքննական գաղտնիքը պահպանելու պահանջով։

Խաչատրյանին արդեն իսկ մեկ մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց ընտրվել էր չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ հաղորդագրության՝ ապրիլի 29-ին Գուրգեն Խաչատրյանը ստացել է ծանուցագիր քննչական մարմին ներկայանալու համար, բայց այն ստանալիս և ապա փաստաբանի գրավոր դիմումի համաձայն Խաչատրյանը նշել է, որ կներկայանա մի քանի ժամից՝ հարգելի պատճառով։

«Երեկոյան փաստացի դատարան է մուտքագրվել Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն, ինչի մասին փաստաբանական խումբը տեղեկացել է քննիչից։ Փաստաբանները, ստանալով մի քանի հատորից բաղկացած նյութերը, ողջամիտ ժամանակ են խնդրել դրանց ծանոթանալու և պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու համար: Սակայն, փաստորեն չսպասելով նիստին, այսօր արդեն սկսել են լայնածավալ քննչական գործողություններ, ինչի իրավականության մասով հայտնում ենք մեր անհանգստությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Ըստ փաստաբանների՝ առաջադրված մեղադրանքը «ազատ տնտեսական գործունեության և մարդու անձնական կյանքի կոպիտ միջամտություն է»:

Ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հաղորդել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։ Դրանից հետո վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, որ Ucom-ում Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր էր դառնալու միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ամբողջ գումարը փոխանցվեր Հայաստանի պետական բյուջե:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---