ՌԴ-ում մայիսի 9-ին պատշգամբներից «Հաղթանակի օրը» կերգեն

ՌԴ-ում մայիսի 9-ին պատշգամբներից «Հաղթանակի օրը» կերգեն

PanARMENIAN.Net - Ռուսաստանում որոշել են մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, դուրս գալ պատշգամբներ և ամբողջ երկրով երգել հայտնի «Հաղթանակի օրը»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է միանալ նախաձեռնությանը, գրում է «Վեդոմոստին»։

Ակցիան նախատեսված է անցկացնել ժամը 19։00-ին (Երևանի ժամով՝ 20:00-ին)։

Կամավորների հետ տեսակոնֆերանսի ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ հաճույքով կմիանա ակցիային՝ հարկավոր է միայն ընտրել մասնակցության ձևը։

«Նույնիսկ չկասկածեք՝ ես հոգով և սրտով ձեզ հետ կլինեմ»,- ասել է նա։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Մեծ հայրենական պատերազմում Հաղթանակի օրվա միջոցառումները ՌԴ-ում անցնելու են ոչ սովորական ձևաչափով։ Զորահանդեսը հետաձգվել է, իսկ «Անմահ գունդ» ակցիան տեսահեռարձակման ձևաչափով կանցնի։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---