Samsung-ն ուզում է 250 Մպ-անոց տեսախցիկ ստեղծել սմարթֆոնի համար

Samsung-ն ուզում է 250 Մպ-անոց տեսախցիկ ստեղծել սմարթֆոնի համար

PanARMENIAN.Net - Samsung-ը մտադիր է 250 մեգապիքսելանոց տեսախցիկ ստեղծել սմարթֆոնի համար, իսկ որպես վերջնանպատակ է նշվել 600 Մպ տեսախցիկով սմարթֆոնը։

Ժամանակակից առաջատար սմարթֆոնները կարող են ունենալ 108 Մպ տեսախցիկ:

250 Մպ հզորությամբ սենսորի ստեղծումը նախատեսվում է մոտ հեռանկարում, իսկ 600 Մպ հզորությանը՝ երկարաժամկետ։

Ընկերությունը, փաստացի, նպատակ է դրել ստեղծել մի տեսախցիկ, որը կոպիտ ասած, մրցակից կարող է լինել մարդկային աչքին, գրում է Ferra.ru-ն։

Ըստ աղբյուրի՝ Samsung-ն արդեն աշխատում է 250 Մպ սենսորի վրա։ Այն կարող է 1 դյույմ անկյունագիծ ունենալ։ Բացի այդ, նշվում է, որ ընկերությունն արդեն գրեթե ավարտել է 150 Մպ հզորությամբ մասի մշակումը։ Առաջին սմարթֆոնները կարելի է ակնկալել 2020-ի երկրորդ կեսին, հավանաբար, Galaxy Note 20 Ultra մոդելում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---